Ուսուցչի օր

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի ՞ նչ է կրթությունը:

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:   (Ըստ ինձ դա ճիշտ է, որովհետև մարդը որոշում է սովորել գոգով և խելքով)

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:                (Գիտությունը, իմացուցյունը մարդու հոգին և մտքերը հավերժ է սարգում)

Այն դեպի Լույս տանող ուղի է:                (Կրթությունը լավ և սիրուն ապագայի բանալին է)

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է: (Կրթությունը մարդուն տալիս է հասկանալու հնարավորություն)

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:               (Կրթությունն է մարդուն ստիպում լավ ապագա գնալ)

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:       (Կրթությունը կապում է հասկացությունները իրար)

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:             (կրթությամբ միայն կարելի է հասնել լավին)

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:          (Կրթությունը մարդուն ազազատ մտածելակերպ է տալիս)

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:    (Թռչելով մարդը ավելի ազատ է, իսկ գետնի վրա մարդիկ իրանց կախված են զգում)

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:                            (Մարդու էությունը մարդուն տիեզերքի հետ է կապում, որովհետև մարդը անվերջ ազատության ձկտում ունի)

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:   (Երբ մեկը հասնում է լավին մյուսները տեսնելով դա  հնարավոր են համարում)

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:                    (մարդիկ իրար հետ կապված են, և ինչը լինում է մեկի հետ անրադառնում է մյուսների վրա)

 

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Իմ ուսուցիչը իմ հայրն է, ով ինձ տվել է կյանքի ամենակարևոր դասերը: Նա շատ լավ է շատ գիտական կողմերում, երաժշտությունում և այլ շատ բաներում: Նա ինճ շատ բաներ է բացատրել, բայց ամենակարևորը կյանքի ճիշտ ապրելու ձևերն են, ճիշտ քայլել կատարելը և հոգու, սրտի և խելքի համադրությունը:

 

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

 

  • Բացատրիր ,,հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը։

Մարդ իր մեջ վառում է կրակ նշանակում է ունենալ հույս,  հավատ և ցանկություն շարունակել ճանապարհը, նույնիսկ եթե այն վտանգավոր է։

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի․․․

Աշխարհը կընկղմվի խավարի մեջ նշանակում է, որ երջանկությունը, հույսը կհանգեն և մարդիկ կհայտնվեն դաժան և մռայլ աշխարհում։

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները։

Վարժապետ – ուսուցիչ

Օջախ – գերդաստան

Անախորժ – տհաճ

Բորբոքվել – բռնկվել

Վաղօրոք – նախապես

Խարդախ – անազնիվ

Շիջանել – հանգցեցնել

Սուզվել – ընկղմվել

  • Ի՞նչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Իմ կարծիքով հոգևոր ուղին դա այն ուղին է, որի ընդացքում քո ճանապարհը ընտրում է քո հոգին, այլ ոչ թե խելխը կամ սիրտը: Այդ ժամանակ դու շարժվում ես հոգով և նայում ես միայն առաջ։

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • Մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ջոն Գատոյը համարում էր, որ երեխաներին պետք է ազատություն տալ, որ նա ազատ կարողանա արտահայտվել ու հնարավորություն ունենա իր ցանկությունը կարևորել։ Դա օգնում է սովորողին ապագա  կյանքին ավելի ինքնահաստատուն լինել։ Ես համաձայն եմ այս ամենի հետ և մեր դպրոցում նույնպես կիրառվում են այդ մեթոդները։

 

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Ես և իմ ծնողները նուն մտքին ենք, որ Աբրահամ Լինքոլնի նամակը շատ ճիշտ էր, բացի մի մտքից: Ահա այդ միտքը <<Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ  և լինել դաժան՝ դաժանների հետ:>>: Ըստ ինձ դաժանի հետ դաժան լինելը կարող է միայն դիմացինին ավելի դաժանացնել, որովհետև նա կուզի հաղթել և այդպես ըստ այդ մտքի եսել պետք է ավելի դաժանանամ և այդպես անվերջ:

Leave a comment