Ինքնաստուգում
- Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան; Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ,ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ,ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
- Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: /2մ./
Խրճիթ, եղնիկ, որս, արշալույս, դդում, կաղնի, փոթորիկ, դափնի, քարայր:
արշալույս, դափնի, դդում, եղնիկ, խրճիթ, կաղին, որս, փոթորիկ, քարայր:
- Հաշվի՛ր՝ տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Երեկո, արջ, եղևնի, որսորդ, վերև, ողնաշար: /2մ./
Երեկո-5տառ,6 հնչյուն
Արջ-3տառ,3 հնչյուն
Եղևնի-5տառ,7 հնչյուն
Որսորդ-6տառ,7 հնչյուն
Վերև-4տառ,5 հնչյուն
Ողնաշար-7տառ,8 հնչյուն
- Տրված բառերը վանկատի՛ր:
Ներքև, արևային, Երևան, գլխարկ, կածան, գրիչ, վերջնական, կտրտել: /2մ./
Ներքև-ներ-քև
Արևային-ա-րե-վա-յին
Երևան-Ե-րե-վան
Գլխարկ-գըլ-խարկ
Կածան-Կա-ծան
Գրիչ-գը-րիչ
Վերջնական-վերջ-նա-կան
Կտրտել-կը-տըր-տել
- Գլուխ բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր: /2մ./
Գլուխս ցավում է, մայրի՛կ:
Սարի գլխին մենք տեսանք մի մեծ արշավախմբի:
Մուկը տեսավ մի մեծ պանրի գլուխ և ուրախացավ: