Category: Մայրենի

10.04.2019; Գրականություն

Գրաբար

Կարդա «Արտաշես և Սաթենիկ» պատմության 2-րդ և 3-րդ պատվածները։ Համեմատիր աշխարհաբարի հետ։ Մեկնաբանիր

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր ալանաց քաջ ազգին,

Ե՛կ լսիր իմ ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Որովհետև սոսկ քենի համար օրենք չկա, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին

Զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով

Ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Սաթենիկի արարքը։

 

  • Ալանաց արքայի պատասխանը արտաշեսի դայակ Սմբատին։

 

  • Արտաշեսի արարքը։

 

Անգիր սովորիր «Հեծաւ արի արքայ Արտաշես…» հատվածը։

10.04.2019

1.Տրված բառերից առանձնացրու հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի,  ստերջ, բիլ,  դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, դժվար-խրթին ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, ծավի-բիլ, դյութիչ-հմայիչ, ժողովել-հավաքել, տամուկ-խոնավ։

2. Յուրաքանչյուր տողում գտիր տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Տրված բառերից առանձնացրու հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար-հինավուրց, ուսյալ-տգետ, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, հմուտ-անբասիր։

4.Փակագծերում տրված բառերից ընտրիր նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Տրված համանուններով կազմիր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Արամ խաղտ փակի և արի կաթտ խմիր՝ արդեն սեր է առաջացել:

Բայց սերը մի զգացմունք է, որը Հոլմսին հասկանալի չէր:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Այդ կետը կորդինատային հատվածի կենտրոնում դիր:

Ես փորձում էի ձուկ բռնել, ոչ թե կետ:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)

Տղաս քանոնը անշարժ պահիր, որ գիծը կարողանաս տանել:

Տղաս դու քանոնտ շատ լավ ես նվագում, բայց ոչ մեկ չի ուզում լսել:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Երբ ես վերջապես հասկացա իրականությունը և մարմնովս դող անցավ։

 

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)։

Երգիչը համերգի ընթացքում, մի տոն բարձր երգեց:

Ծննդյանս օրը ինձ համար տոն է:

 

10.02.2019

Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի։ Մենիմաստ և բազմիմաստ բառեր։ Բազմիմաստության մեջ փոխաբերության դերը։ Համանուն բառեր։ Հոմանիշներ և հականիշներ։

Առաջադրանքներ

1.Փոխաբերական իմաստով նախադասությունների մեջ կիրառիր հետևյալ բառերը.
փոր, թութակ, կապիկ, աղվես, սիրտ, սև, քաղցր։

Ինչն ա քո փորի ցավը:

Հերիք ա ինձ թութակություն անես:

Քեզ կապիկի նման մի պահի:

Դու ինձ թակարդը մի փորձի գցես այ աղվես:

Դու շատ փափուկ սիրտ ունես տղաս:

Հայաստանի սև օրերը եկել են:

Քաղցր խոսքերտ քեզ պահի:

2.Ընտրիր հոմանիշների հինգ եռյակ.
անշարժ, անսահման, անշուք, անբասիր, անուղղելի,անպատշաճ, անմիտ, անծայր, անկաշկանդ, անհարմար, անիմաստ, անեզր, անապակ, անպատեհ, անհեթեթ,
անպաճույճ, անաղարտ, անզարդ։

Անսահման – անծայր – անեզր

անպաճույճ – անշուք – անզարդ

անշարժ – անհարմար – անպատշաճ

անապակ – անբասիր –

անիմաստ – անմիտ –

 

3.Ընտրիր հականիշների վեց զույգ.
հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց պարտադիր, օտար, երկար, օրինաչափ,անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։

հակիրճ – երկար

հնաոճ – 

 

4.ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
ա) շվի, կար, վայրի, մայթ, նիզակ, աներ, ստեր, պայտ, վարսանդ, վանեցի
բ) բուն, ոլորել, անել, կողին, կաղին, շպար,բարձեր, մորի, վազի, լեզգի
գ) խարանել, անարգել, տեղալ, աղային, խնամի, թշնամի, սիրելիս, կրքեր, այրեր, կերկեր։

 

09.09.19

Հայոց լեզու

  1. Նախորդ դասարաններում սովորածի կրկնություն.
  • Նախորդ օրվա առաջադրանքի ստուգում։
  • Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը կամ տառակապակցությունը.

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

2. Հնչյունափոխություն։ Շեշտափոխության հետ կապված հնչյունափոխություն։ Ձայնավորների հնչյունափոխությունը-

  • ի-ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  • ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  • է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  • ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Առաջադրանք

Վերականգնիր անհնչյունափոխ արմատը.

Ընչացք-ունչ, անասնապահ-անասուն, ամրանալ-ամուր, թթվահամ-թթու, խորհրդավոր-խորհուրդ, երեսնամյա-երեսուն, ուրվագիծ-ուրու, ծաղկաբույր-խաղիկ, թախծոտ-թախիծ, ընկալել-հասկանալ, քեռակին-քեռի, նախնական-, գաղտնապահ-գաղտնիք, հոգեբանություն-հոգեբան, ոսկեվաճառ-ոսկի, բարեգործ-բարի, կիսամյակ-կես, վիրաբույժ-բույժ, վիճաբանություն-վեճ, իջվածք-եջք, վիրահատում-վերք, գիսակ-իսակ, գիտակ։

Գրականություն

Կարդում ենք Վոլֆգանգ Բորխերթի մանր պատմվածքները.

Փոքր պատմվածքներ , «Կեգլուղի», «Առնետները գիշերը քնում են»

Այս պատմվածքները պատերազմի մասին էին։ Նաև մեծ միտք կարև նրա մասին, թե ինչ են մարդիք գնահատում՝ օրինակ մեկ ծաղիկ է մահանում տխրում են, բայց միաժամանակ թուն են սարգում որ սպանի մարդկանց, կամ ել փողը ավելի կարևոր է քան կյանքը: Մենք դասարանում քննարկեցինք այդ ամենի մասին՝ և  առդյոք երկրին ավելի շատ օգուտ է գալի քան վնաս պատերազմից։ Իմ կարծիքով պատերազմը միայն մի օգուտ ունի երկրի համար՝ և դա վախն է: Եթե երկիրը հաղթում է պատերազմ իրանից սկսում են վախենան և ավելի զգույշ վարվեն: Իսկ տարածքի խնդիրը ըստ ինձ անիմաստ կռիվ է: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու երկրները չեն համաձայնվում միմիանց հետ ազնիվ և արդար համագործակցեն: Միակ բացատրությունը ինձ համար այն է, որ մարդու մեջ ռեֆլեքս է ավելիին ձկտելը և դրա պատճառով նաև առաջինը լինելը:

  • Պացիֆիզմ
  • Քննարկում. պացիֆիզմը օգտակա՞ր է, թե վնասակար։

Ըստ ինձ ամեն ինչ կախված է իրավիճակից: Եթե հարցը նրա մասին է, որ մեկը պետք է լինի առավել մյուսից՝ ապա պացիֆիզմը շատ պետք է, սակայն կան դեպքեր երբ արդեն ստիպված ես և այդ ժամանակ պացիֆիզմը կարող է վնաս տալ: Ըստ ինձ եթե բոլորը լինեն պացիֆիզտ՝ ապա արդեն այն ոչ մի վնաս չի տա:

  • Էսսե գրել՝ Բորխերթի ստեղծագործություններից ինձ ինչ մնաց։

Ես միայն Բորխերթի փոքր ստեղծագործությունների մասին կարող եմ ասել, որովհետև մյուսները ըստ ինձ շատ քիչ ասելիք ունեին: Բայց փոքր պատմվածքները շատ հետաքրքիր և ուսուցանող էին: Իրենցից ինձ շատ հաճելի զգացողություն մնաց, որովհետև Բորխերթը ներկայացնում է բոլոր վատ կողմերը առանց ամաջելու:

09.06.2019

  1. Ուղղագրական կանոններ (կրկնություն)
  • Ձայնավորների ուղղագրությունը (օ-ո, է-ե, ը)
  • Եվ-ի ուղղագրությունը
  • յ ձայնակապի ուղղագրությունը

Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.

  •  է-ե- ԱմենաԷական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, չէիք, առԷջ, պատնեշ, լայնէկրան, դողԷրոցք, հնէաբան, նախօրե, մանրէ, միջօրեական, անէանալ, գոմէշ։
  • օ-ո- հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր, անօրեն, տնօրինություն, հանապազօր, առօրյա, ոսկեզօծ, աշխարհազոր, առօրյա, ապօրինի, նախորդ, վաղօրոք։
  • Ը (որտեղ անհրաժեշտ է)- խոչընդոտ, անընտել, մթնկա, ակնթարթ, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, լուսնկա, ճեպընթաց։
  • (եվ-և)- ալևոր, ձևույթ, արևկա, թեթևոտն, հոգեորդի, եղրևանի, գոտևորել, կարևոր, հոգեվիճակ, տարեվերջ, հոգեվարք, ոսկևորել։
  • (յ ձայնակապ՝ որտեղ անհրաժեշտ է)-ջղային, ժողովածուում, հեռակայել, էական, առքայորդի, Սերգեյի, թեյաման, հայելազարդ, սերմնացուի, Նաիրի, երեխայի, խնայել, հետիոտն, դշխոյական, մանգոյի։

2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։

Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահրչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջույն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ ար-եցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։

Գրականություն

Կարդում ենք գրաբար.

Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին , էջ 4-7։ Կատարիր առաջադրանքները։ Կարծիքդ գրառիր կարդացածդ ասույթների շուրջ։

Ասույթների մեծ մասը նման ասելիքներ ունեին և դա այն էր, որ պետք է իմաստուն լինել և օգնել թույլին: Բայց քանի որ դա շատ տարածված խոսքեր են մեծ զգացմունքներ չանդնացրեցին: Իսձ ամենաշատը դուր եկավ երկրորդը, որովհետև ինձ այն հիշացրեց առանց նույնիսկ նկատի ունենալու գիտական ֆակտ, որը ապացուցում է, որ երեխայի խելքը՝ կարելի է ասել, անսահմանափակ է:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն – ծովըն

զկարմրիկն – ըզկարմրիկըն

ի բոցոյն – ի բոցույն

Հարցեր և առաջադրանքներ

  • Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծիրանի, զկարմրիկն, երկին, երկնէր, բոց բառերը գույն մատնանշող են։ Բանաստեղծության մեջ իշխող գույնը դա կարմրածիրանագույն էր, քանի որ անընդհատ խոսվում էր բոցի, հրդեհի, կրակի և ծիրանի ծովի՝ ցորենի այգու։

  • Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Վահագնին նկարագրող պատկերներ՝ Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ, նա հուր հեր ունէր, բո՛ց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք։ Վահագնը շատ հզոր է, աչքերը կարծես արեգակներ լինեն և հենց ինքը նման է կրակին։

  • Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Վահագն այդպիսին էր, քանի որ նա այդպպիսի միջավայրում։

  • Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ – որ բան խորհրդանշող:

Իրական է, թե ոչ չեմ կարող ասել, սակայն որ այդ ծնունդը ինչ-որ բան խորհրդանշող է, դա հասատատ, քանի որ հեղինակը այդ ծնունդը և հենց երեխային նկարագրում է ոչ սովորական ձև, այլ արտասովոր։

  • Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, եւ ծովն ծիրանի.

Ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Եվ բո՛ց մօրուս,

Աչկունքն էին արեգակունք:

Երբ կարդում եմ իրականը և խմբագրածը տարբերություններ ունեն, սակայն դրանք նույն իմաստն են արտահայտում, երկորդում՝  խմբագրած տարբերակում, ավելի հակիրճ էր, որտեղ չկային ավելորդ երկաարացրած և կրկնվող տողեր, սակայն կարդալուց ամեն ինչ չի, որ զգում ես, իսկ առաջին տարբերակում ամեն ինչն ավելի զգացմունքային էին։

Նախագծային Մայիս

Ընթերցողական նախագիծ

Դատարկ տունը

Related image

Այս պատումը սկզբում հիասթափություն էր թվում, սակայն շարունակեցի կարդալ և տեսա, որ մոտ 1/4-ը անցած շատ հետաքրքիր դարձավ: Այն իմ նախորդ կարդացածների ուղղիղ շարունակությունն էր և այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր էր դառնում: Ինչպես միշտ իմ ամենադուրեկան կերպարը իհարկե Շերլոկն էր, որովհետև նրա և իմ մեջ շատ նմանություններ եմ տեսնում և բացի դրանից մենք կարդում ենք Ուոտսընի կողմից և ես իմանում եմ թե ինչ են մարդիք մտածում երբ ես եմ խոսում:

Տարվա ամփոփում

Ես գոհ եմ իմ այս տարվա աշխատանքից: Ֆիզիկայից և հայոց լեզուից ես թերացել եմ այս տարի, բայց վերջնական հաշվով գիտելիքներս շատացել են: 7-րդ դասարանում ամեն ինչ ավելի թեթև էր, բայց հիմա ավելի երկար ժամանակ էր պետք աշխատել: 9-րդ դասարան ֆոխադրվելուն անհանգիստ սպասում եմ, որովհետև երկրաչափությունը, քիմիան և ֆիզիկան ավելի խորացած են լինելու: