Category: Գրականություն

10.04.2019; Գրականություն

Գրաբար

Կարդա «Արտաշես և Սաթենիկ» պատմության 2-րդ և 3-րդ պատվածները։ Համեմատիր աշխարհաբարի հետ։ Մեկնաբանիր

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր ալանաց քաջ ազգին,

Ե՛կ լսիր իմ ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Որովհետև սոսկ քենի համար օրենք չկա, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին

Զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով

Ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Սաթենիկի արարքը։

 

  • Ալանաց արքայի պատասխանը արտաշեսի դայակ Սմբատին։

 

  • Արտաշեսի արարքը։

 

Անգիր սովորիր «Հեծաւ արի արքայ Արտաշես…» հատվածը։

Գրաբար

Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից. ժողովում է(Ժողովէ), լինում է(լինի), տեղի է տալիս (նահանջում է)(տեղի տայ), անցնում է(անցանէ), բանակում է (բանակ է դնում)(բանակի առ), գալիս է(գայ), ձայնում է (ձայն է տալիս)(ձայնէ ի), այս ժամանակ(Զայսու ժամանակ ), պատանու քույրը(քոյր պատանւոյն), գետի ափը, Արտաշեսի բանակը(Արտաշէս բանակի), գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով(ձերբակալ արարեալ), մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև(պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց), Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև(գետն ընդ մէջ նոցա), երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:

Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):

Հեղինակը արտաշեսին համարում է իր գլխավոր կերպարը, սակայն ալաններին հարգում է: Եվ ապացույցն այն է, որ նա ասում է, որ պատերազմ է տեղի ունենում երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև:

Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

 

Գրականություն. 23.09.2019թ.

«Սասնա ծռեր» էպոսի 1-ին և 2-րդ ճյուղերի շուրջ քո կազմած հարցերն ու գրառումները ներկայացրու։ Հաջորդ երկուշաբթի օրվա համար պատրաստել ևս 5- ական հարց «Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղարի շուրջ։

Հոյակապ, վշտահար, անշեջ, կանթեղ, ճգնություն, նշխար, մագաղաթ, դժգույն, եղեռն, նախճիր, հորդա, դժխեմ, գեղջուկ, խանդավառ, դյուցազուն, ոսոխ, բզուրավոր, անընկճելի բառերը բացատրիր։

  • հոյակապ- փառահեղ, շքեղ, ընտիր, հոյակերտ, սքանչելի
  • վշտահար- վշտից տանջված
  • անշեջ- չշիջող, մարող
  • կանթեղ- լուսավորության սարք
  • ճգնություն- հոգեկան ու ֆիզիկական ուժերի լարում
  • նշխար- անթթխմոր հաց
  • մագաղաթ –
  • դժգույն- գունատ, գույնը գցած
  • եղեռն- չարիք
  • նախճիր- կոտորած
  • հորդա- գազանների խումբ, ոհմակ
  • դժխեմ- չարաբարո, դժնի
  • գեղջուկ- գյուղացի
  • խանդավառ- եռանդուն
  • դյուցազուն- դյուցազն
  • ոսոխ- թշնամի
  • բյուրավոր- շատ, անթիվ
  • անընկճելի- ոչ ընկճելի

09.09.19

Հայոց լեզու

  1. Նախորդ դասարաններում սովորածի կրկնություն.
  • Նախորդ օրվա առաջադրանքի ստուգում։
  • Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը կամ տառակապակցությունը.

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

2. Հնչյունափոխություն։ Շեշտափոխության հետ կապված հնչյունափոխություն։ Ձայնավորների հնչյունափոխությունը-

  • ի-ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  • ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  • է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  • ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Առաջադրանք

Վերականգնիր անհնչյունափոխ արմատը.

Ընչացք-ունչ, անասնապահ-անասուն, ամրանալ-ամուր, թթվահամ-թթու, խորհրդավոր-խորհուրդ, երեսնամյա-երեսուն, ուրվագիծ-ուրու, ծաղկաբույր-խաղիկ, թախծոտ-թախիծ, ընկալել-հասկանալ, քեռակին-քեռի, նախնական-, գաղտնապահ-գաղտնիք, հոգեբանություն-հոգեբան, ոսկեվաճառ-ոսկի, բարեգործ-բարի, կիսամյակ-կես, վիրաբույժ-բույժ, վիճաբանություն-վեճ, իջվածք-եջք, վիրահատում-վերք, գիսակ-իսակ, գիտակ։

Գրականություն

Կարդում ենք Վոլֆգանգ Բորխերթի մանր պատմվածքները.

Փոքր պատմվածքներ , «Կեգլուղի», «Առնետները գիշերը քնում են»

Այս պատմվածքները պատերազմի մասին էին։ Նաև մեծ միտք կարև նրա մասին, թե ինչ են մարդիք գնահատում՝ օրինակ մեկ ծաղիկ է մահանում տխրում են, բայց միաժամանակ թուն են սարգում որ սպանի մարդկանց, կամ ել փողը ավելի կարևոր է քան կյանքը: Մենք դասարանում քննարկեցինք այդ ամենի մասին՝ և  առդյոք երկրին ավելի շատ օգուտ է գալի քան վնաս պատերազմից։ Իմ կարծիքով պատերազմը միայն մի օգուտ ունի երկրի համար՝ և դա վախն է: Եթե երկիրը հաղթում է պատերազմ իրանից սկսում են վախենան և ավելի զգույշ վարվեն: Իսկ տարածքի խնդիրը ըստ ինձ անիմաստ կռիվ է: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու երկրները չեն համաձայնվում միմիանց հետ ազնիվ և արդար համագործակցեն: Միակ բացատրությունը ինձ համար այն է, որ մարդու մեջ ռեֆլեքս է ավելիին ձկտելը և դրա պատճառով նաև առաջինը լինելը:

  • Պացիֆիզմ
  • Քննարկում. պացիֆիզմը օգտակա՞ր է, թե վնասակար։

Ըստ ինձ ամեն ինչ կախված է իրավիճակից: Եթե հարցը նրա մասին է, որ մեկը պետք է լինի առավել մյուսից՝ ապա պացիֆիզմը շատ պետք է, սակայն կան դեպքեր երբ արդեն ստիպված ես և այդ ժամանակ պացիֆիզմը կարող է վնաս տալ: Ըստ ինձ եթե բոլորը լինեն պացիֆիզտ՝ ապա արդեն այն ոչ մի վնաս չի տա:

  • Էսսե գրել՝ Բորխերթի ստեղծագործություններից ինձ ինչ մնաց։

Ես միայն Բորխերթի փոքր ստեղծագործությունների մասին կարող եմ ասել, որովհետև մյուսները ըստ ինձ շատ քիչ ասելիք ունեին: Բայց փոքր պատմվածքները շատ հետաքրքիր և ուսուցանող էին: Իրենցից ինձ շատ հաճելի զգացողություն մնաց, որովհետև Բորխերթը ներկայացնում է բոլոր վատ կողմերը առանց ամաջելու:

09.06.2019

  1. Ուղղագրական կանոններ (կրկնություն)
  • Ձայնավորների ուղղագրությունը (օ-ո, է-ե, ը)
  • Եվ-ի ուղղագրությունը
  • յ ձայնակապի ուղղագրությունը

Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.

  •  է-ե- ԱմենաԷական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, չէիք, առԷջ, պատնեշ, լայնէկրան, դողԷրոցք, հնէաբան, նախօրե, մանրէ, միջօրեական, անէանալ, գոմէշ։
  • օ-ո- հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր, անօրեն, տնօրինություն, հանապազօր, առօրյա, ոսկեզօծ, աշխարհազոր, առօրյա, ապօրինի, նախորդ, վաղօրոք։
  • Ը (որտեղ անհրաժեշտ է)- խոչընդոտ, անընտել, մթնկա, ակնթարթ, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, լուսնկա, ճեպընթաց։
  • (եվ-և)- ալևոր, ձևույթ, արևկա, թեթևոտն, հոգեորդի, եղրևանի, գոտևորել, կարևոր, հոգեվիճակ, տարեվերջ, հոգեվարք, ոսկևորել։
  • (յ ձայնակապ՝ որտեղ անհրաժեշտ է)-ջղային, ժողովածուում, հեռակայել, էական, առքայորդի, Սերգեյի, թեյաման, հայելազարդ, սերմնացուի, Նաիրի, երեխայի, խնայել, հետիոտն, դշխոյական, մանգոյի։

2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։

Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահրչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջույն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ ար-եցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։

Գրականություն

Կարդում ենք գրաբար.

Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին , էջ 4-7։ Կատարիր առաջադրանքները։ Կարծիքդ գրառիր կարդացածդ ասույթների շուրջ։

Ասույթների մեծ մասը նման ասելիքներ ունեին և դա այն էր, որ պետք է իմաստուն լինել և օգնել թույլին: Բայց քանի որ դա շատ տարածված խոսքեր են մեծ զգացմունքներ չանդնացրեցին: Իսձ ամենաշատը դուր եկավ երկրորդը, որովհետև ինձ այն հիշացրեց առանց նույնիսկ նկատի ունենալու գիտական ֆակտ, որը ապացուցում է, որ երեխայի խելքը՝ կարելի է ասել, անսահմանափակ է:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն – ծովըն

զկարմրիկն – ըզկարմրիկըն

ի բոցոյն – ի բոցույն

Հարցեր և առաջադրանքներ

  • Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծիրանի, զկարմրիկն, երկին, երկնէր, բոց բառերը գույն մատնանշող են։ Բանաստեղծության մեջ իշխող գույնը դա կարմրածիրանագույն էր, քանի որ անընդհատ խոսվում էր բոցի, հրդեհի, կրակի և ծիրանի ծովի՝ ցորենի այգու։

  • Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Վահագնին նկարագրող պատկերներ՝ Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ, նա հուր հեր ունէր, բո՛ց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք։ Վահագնը շատ հզոր է, աչքերը կարծես արեգակներ լինեն և հենց ինքը նման է կրակին։

  • Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Վահագն այդպիսին էր, քանի որ նա այդպպիսի միջավայրում։

  • Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ – որ բան խորհրդանշող:

Իրական է, թե ոչ չեմ կարող ասել, սակայն որ այդ ծնունդը ինչ-որ բան խորհրդանշող է, դա հասատատ, քանի որ հեղինակը այդ ծնունդը և հենց երեխային նկարագրում է ոչ սովորական ձև, այլ արտասովոր։

  • Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, եւ ծովն ծիրանի.

Ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Եվ բո՛ց մօրուս,

Աչկունքն էին արեգակունք:

Երբ կարդում եմ իրականը և խմբագրածը տարբերություններ ունեն, սակայն դրանք նույն իմաստն են արտահայտում, երկորդում՝  խմբագրած տարբերակում, ավելի հակիրճ էր, որտեղ չկային ավելորդ երկաարացրած և կրկնվող տողեր, սակայն կարդալուց ամեն ինչ չի, որ զգում ես, իսկ առաջին տարբերակում ամեն ինչն ավելի զգացմունքային էին։