Ուղղահայաց Գիծ

Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

1.

Վերլուծություն՝

Օմար Խայամը շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, որը ես շատ հավանցի: Նրա հիմնական թեման մարդու կյանքն է: Նա փորձում է ցույց տալ, որ մենք անիմաստ կյանքով ենք ապրում և մեր ժամանակը սխալ ենք օգտագործում: Շատերը կարող են մտածել, որ նա ամեն ինչ բարդացնել է ուզում և իր ստեղծագործություններում դատում է մարդկանց արարքները, բացի ըստ իս նա ճիշտ է:

Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ:

Ըստ իս այս ստեղծագործութույունն ամենահետաքրքիրն էր, որովհետև այստեղ հեղինակը շատ հետաքրքիր փիլիսոփայություններ է անում: Գլխավոր իմաստը ինձ թվում է այն է, որ կյանքը անվերջ չէ, և պետք է դա ընդունել և հիշել: Եթե կյանքը այդքան կարճ է, ինչու իզուր ժամանակը վատնել:

Չեմ վախենում մահից բնավ

Մահը շատ մարդկանց վախեցնում է, բայց ինձ՝ ոչ: Եթե ես լինեի հոգեբան, ես կասեի, որ մահվանից հետո կյանքը կլինի այնպես, ինչպես մինչ ծնվելը, իսկ դրա հետ կապված վատ հիշողություններ չունենք: Եթե ես լինեի ֆիզիկոս, ես կասեի, որ էներգիան միշտ կա և չի անհետանում, և երբ որ մահանում ենք, մեր էներգիան դառնում է ինչ-որ այլ բան: Եվ այդպես ես կարող եմ թվարկել տարբեր բաներ, բայց ես ուղղակի մարդ եմ, և կասեմ այսպես՝ մահից պետք չէ վախենալ, այլ պետք է գնահատել այն կյանքը, որը ունենք և չծախսել այն անիմաստ:

 

Ռասուլ Յունան

«Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջկայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Վերլուծություն՝

Այս պատումները ինձ դուր չեկան, որովհետև այդտեղ ամեն ինչ խառն էր մատուցվում և իմաստը վատ էր հասկացվում: Կերպարներ, օրինակներ շատ քիչ կային և բարդ էր հասկացվում այդ ամենի իմաստը:

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Սա եմ առանձնացրել, որովհետև սա միակն էր, որի իմաստը հեշտ հասկացա: Սա նաև թեմա էր, որի մասին ես անցյալում մտածել եմ: Ինձ թվում է այստեղ խոսվում է այն մասին, որ ոչ մի բան հավերժ չէ, և մի օր կգա, որ բոլորս էլ բաժանվելու ենք և ընտրելու մեր սեփական ճանապարհները, և նույնիսկ հիշողություն չենք ունենալու անցյալի մասին:

Նրանք բաժանվեցին և ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը

Ոչ մի բան հավերժ չէ: Կյանքը հավերժ չէ, ընկերությունը հավերժ չէ, ճանապարհը հավերժ չէ, և նույնիսկ ժամանակը հավերժ չէ: Դա պետք է ընդունել և հաշվի առնել: Այդ ամենը շատ թանկ են մեզ համար, բայց մենք դրանք չենք գնահատում: Մենք այնքան ենք սովորել այդ ամենին, որ այլևս չենք կարողանում նկատել, թե ինչքան կարևոր է դա մեզ համար: Այս խոսքերը շատ այլ բաների մասին կարելի է ասել: Դա մարդու բնության մեջ է մտնում: Մարդիկ գնահատում են իրենց ունեցածը միայն այն ժամանակ, երբ այն կորցնում են: Օրինակ, երբ վատ վիճակում ենք, մենք սպասում ենք, որ մեր ընկերը օգնի և այդպես շատ անգամներ, բայց երբ այդ ընկերությունը վերջանում է, մենք վատ դրությունից պետք է դուրս գանք մեր ուժերով, և հենց այդ պահն է, երբ զգում ենք, թե ինչքան էինք ուրիշների վրա հույս դնում: Նման խնդիրը լուծելու միայն մի ձև կա, բայց այդ ձևը այնքան վատն է, որ շատ քչերը կկատարեն: Դա մեկուսանալն է, ամեն ինչից կապերը կտրելը, միայնակ լինելը և կախվածություն չունենալը ոչնչից: Բայց քանի որ սա այդքան վատ ձև է, մարդիկ ճիշտ կանեն ինքնուրույն ընտրեն՝ պահպանել ընկերությունը այնքան երկար, որ այդ ընթացքում երջանիկ լինեն, բայց վերջում շատ ցավոտ ցտեսություն ասեն, թե հակառակը,  ընկերությունը ինչքան հնարավոր է արագ կտրեն, բայց ավելի քիչ ցավոտ ցտեսություն ասել: Ընտրությունը կարդացողինն է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s